Հրшտшպ. ԱԹՍ-ի հшրվшծից օդшնшվшկшյшնпւմ 8 մшրդ է տпւժել․ шյu պшհին տեuեք ինչ է կшտшրվпւմ

Հրшտшպ. ԱԹՍ-ի հшրվшծից օդшնшվшկшյшնпւմ 8 մшրդ է տпւժել․ шյս պшհին տեսեք ինչ է կшտшրվпւմ

Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները․


Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող Աբհա քաղաքի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով երեքշաբթի օրը քաղաքացիական ինքնաթիռ է վնասվել, ութ մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Էր Ռիադի գլխավորած Արաբական կոալիցիայի հայտարարությունը:

Դրա տվյալներով՝ պայթուցիկով լցված անօդաչու թռչող սարքը, որը Եմենի տարածքից արձակվել էր «Անսար Ալլահ» շարժման ապստամբների կողմից, օդանավակայանի տարածքում խոցվել էր ՀՕՊ համակարգերի կողմից: Սակայն որսման արդյունքում ինքնաթիռի բեկորներն ընկել էին գետնին, ինչը զոհերի եւ թռիչքային դաշտում կանգնած ինքնաթիռի վնասման էր հանգեցրել:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*