Հայաստանում քովիդի դեմ արդեն պատվաստում են նաև երեխաներին. առաջին պատվաստվողներից է եղել Արսեն Թորոսյանի դուստրը

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում և սահմանվել, որ «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած:

Այն իրականացվելու է ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության դեպքում:

Իր 12-ամյա դստերը կորոնավիրուսային հիվանդության դեմ առաջինը պատվաստել է առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Մեզ հետ զրույցում Թորոսյանը նշեց՝ երեխան ինքն է պարբերաբար հետաքրքրվել, թե երբ է Հայաստանում լինելու իր տարիքի համար կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառելի պատվաստանյութ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*